«Պորտուի» հարձակվող Սամուել Օմորոդիոնը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»: Անցած ամառ իսպանացին մոտ էր Անգլիայի մայրաքաղաք տեղափոխվելուն, սակայն Մադրիդի «Ատլետիկոյից» «Չելսի» տեղափոխության գործարքը ձախողվեց վերջին պահին:
Ըստ CaughtOffside-ի, 20-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում «զինագործները» կմրցեն «Ասթոն Վիլայի» հետ։ Այս մրցաշրջանում «Վիշապների» կազմում անցկացրած 31 խաղում հարձակվողը խփել է 19 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում:
Սամուել Օմորոդիոնի արժեքը, Transfermarkt-ի փորձագետների կարծիքով, կազմում է 50 միլիոն եվրո։ Նոյեմբերին հարձակվողը իր նորամուտը նշեց Իսպանիայի հավաքականի կազմում Ազգերի լիգայի խաղում Շվեյցարիայի դեմ խաղում։