Պեպ Գվարդիոլա․ «Բացառությամբ Կևին դե Բրույնեի, նրանք այս թիմի ապագան են»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմում 30+ տարիքային կատեգորիայի ֆուտբոլիստների առկայությունը։

«Մենք այստեղ ունենք 30-ն անց ֆուտբոլիստներ։ Նրանք ակումբի ապագայի մի մասն են։ Բացառությամբ Կևին դե Բրույնեի, նա կորոշի իր ապագան ակումբի հետ։ Ակնկալում եմ, որ մյուս բոլորը, ովքեր պայմանագիր ունեն հաջորդ մրցաշրջանի համար, այստեղ կտեսնեմ։ Հաջորդ մրցաշրջանում շատ խաղեր կան, և միակ բանը, որ մեզ կբացակայեն, նոր ֆուտբոլիստներն են»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Անգլիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում շաբաթ օրը «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալի «Պլիմութին»։