Նեյմարը երազում է վերադառնալ «Բարսելոնա»

«Սանտոսի» 33-ամյա հարձակվող Նեյմարի շրջապատը նախնական քննարկումներ է անցկացրել «Բարսելոնայի» հետ՝ կապված բրազիլացի ֆուտբոլիստի կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։

Աղբյուրի համաձայն՝ Նեյմարի վերադարձը «բլաուգրանա» առաջնահերթություն է 33-ամյա ֆուտբոլիստի համար։ Ընդգծվում է, որ շատ հանգամանքներ պետք է միավորվեն, որպեսզի բրազիլացի ֆուտբոլիստը տեղափոխվի «Բարսելոնա», բայց դա հնարավոր է։

Նեյմարը «Բլաուգրանայում» հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 186 հանդիպման, որոնցում դարձել է 105 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։