«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է թիմի հարձակվողին ներառել Վիկտոր Օսիմհենի գործարքում

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է հարձակվող Ռասմուս Հոյլունդին ներառել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին ձեռք բերելու գործարքում։ Այս մասին հայտնում է Calciomercato-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը պատրաստ է նաև նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար լրացուցիչ 40 միլիոն եվրո վճարել։

Այս մրցաշրջանում Հոյլունդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։