«Յուվենտուսի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչում «Էմպոլիից» կրած պարտությունից հետո խոսել է թիմի գլխավոր մարզիչ Տիագու Մոտայի ապագայի մասին:
«Տիագո Մոտտայի աշխատանքը վտանգված չէ։ Մենք հավատում ենք նրան: Միևնույն ժամանակ, մենք լիովին համաձայն ենք Տիագոյի հետ, երբ նա ասում է, որ երեկվա խաղն անընդունելի էր»,- Ջյունտոլիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։