Յոզուա Կիմիխը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը, ում պայմանագրի ժամկետը մյունխենյան գրանդի հետ ավարտվում է, գրավել է մեկ այլ գրանդ ակումբի ուշադրությունը։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է պայմանագիր կնքել 30-ամյա ֆուտբոլիստի հետ։ Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ Բացի «Ատլետիկոյից» Կիմիխին ցանկանում են ձեռք բերել ՊՍԺ-ն, «Լիվերպուլը» և «Ինտերը»։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։