Յոզուա Կիմիխը կարող է կարիերան շարունակել լոնդոնյան գրանդի կազմում

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի հանդեպ և արդեն բանակցություններ է վարել նրա հետ անվճար տրանսֆերի շուրջ։ Սա է հիմնական պատճառը, որ նա տատանվում է նոր պայմանագիր կնքել «Բավարիայի» հետ, որը նախատեսված է մինչև 2028 թվականը՝ տարեկան 20-22 միլիոն եվրո աշխատավարձով:

Հաղորդվում է նաև, որ Կիմիխը տեղեկացրել է «Բավարիային» իր ստացած առաջարկների մասին: Սակայն ֆուտբոլիստի մերձավորները հայտնում են, որ «Բավարիայի» հետ բանակցությունները դեռ շարունակվում են։

Կիմիխի համար նոր պայմանագրի շուրջ համաձայնությունը մնում է հնարավոր, և «Բավարիան» բաց է նոր բանակցությունների համար, բայց այժմ պատրաստ է վճարել միայն նույն գումարը կամ ավելի քիչ: