Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի մարզավիճակի մասին հարցին։
«Վալվերդեն վնասվածք չունի, և նրա հանգիստը նախատեսված չէր: Բայց նա խնդիր ունի, ապաքինվելու համար ժամանակ կպահանջվի։ Դա փոքր խնդիր է, նա վաղը հասանելի չի լինի, բայց հասանելի կլինի հաջորդ խաղին»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Այս մրցաշրջանում 26-ամյա ուրուգվայցին բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 40 հանդիպման՝ դառնալով ութ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։