Հայտնի է, թե որքան գումար է պահանջում «Միլանը» Ռաֆայել Լեաուի դիմաց

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ 25-ամյա վինգերի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Երկու ակումբներն էլ կարող են փորձել ձեռք բերել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Միլանը» իր հերթին պատրաստ է բաժանվել պորտուգալացուց, եթե նրա համար 100 մլն եվրո առաջարկեն։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «ռոսոներիների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։