«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն առաջարկել է թիմերին միավորներից զրկել, եթե խաղն ավարտվի 0։0 հաշվով։
«Չի կարող այնպես լինել, որ գնաս ֆուտբոլային մարզադաշտ, ծախսես 100, 200 կամ 300 եվրո, և խաղն ավարտվի 0։0 հաշվով։ Ինչ-որ բան պետք է փոխվի։ Մի առաջարկ, որը կարելի է դիտարկել, այն է, որ եթե խաղն ավարտվի 0։0 հաշվով, ապա թիմերը միավորներ չեն վաստակում։ Այդ դեպքում 70-րդ րոպեից հանդիպումն ավելի բաց կլինի»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Ժերար Պիկեն «Բարսելոնայի» սան է։ Իսպանացին ավարտել է կարիերան 2023 թվականին։