Ֆրենկի դե Յոնգը կարող է հայտնվել ԱՊԼ-ում․ Լոնդոնյան գրանդը պատրաստ է վճարել 75 միլիոն եվրո

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ 27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Արսենալը»։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, «զինագործների» ղեկավարությունը հոլանդացու համար առաջարկում է 75 միլիոն եվրո։ Գործարքը կարող է ավարտվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Դե Յոնգը «Բլաուգրանայում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը կատալոնացիների կազմում անցկացրել է 14 հանդիպում, դառնալով՝ երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։