«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դուայթ Յորքը կիսվել է իր կարծիքով, թե որտեղ կարող է կարիերան շարունակել «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը։
«Ինչու՞ Պալմերը հեռանա թիմից, որտեղ նա լավագույն խաղացողն է։ Նա կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», եթե ակումբը բաժանվի Սալահից: Այս տրանսֆերն իրական կլինի, եթե Մոհամեդը հեռանա»,- Յորկի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։