«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա։ 27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Արսենալը»։
Todofichajes-ի տեղեկությունների համաձայն՝ «զինագործների» ղեկավարությունը հոլանդացու համար առաջարկում է 75 միլիոն եվրո։ Գործարքը կարող է կատարվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Դե Յոնգը «Բլաուգրանայում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։