«Բարսելոնան» և «Արսենալը» հետաքրքրված են «Էսպանյոլի» 23-ամյա դարպասապահ Ժոան Գարսիայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Էսպանյոլը» չի ցանկանում վաճառել իսպանացի դարպասապահին, իսկ եթե Գարսիան ցանկանա հեռանալ թիմից, նրա համար իսպանական ակումբը կպահանջի մոտ 30 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Գարսիան բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ չորս անգամ անառիկ պահելով իր դարպասը։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt-ը դարպասապահի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։