«Արսենալը» Ժորժինյոյին փոխարինող է գտել

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ըստ աղբյուրի՝ «Արսենալը» պատրաստվում է պայմանագիր կնքել Կիմիխի հետ՝ որպես Ժորժինյոյին փոխարինող։

Ընթացիկ մրցաշրջանում Կիմիխը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։