«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնին պատասխանել է այն հարցին, թե ճի՞շտ է, որ նա կարող էր փոխարինել վինգեր Մոհամեդ Սալահին «Լիվերպուլում»։ Ներկայումս բրազիլացի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում»։
«Սա ճիշտ է. Ես շատ մոտ էի «Լիվերպուլի» հետ պայմանագիր կնքելուն, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ կարող էր լինել: Ի վերջո, ես տեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ հիանալի ժամանակ անցկացրեցի։ Լավ ընտրություն էր։
Սալահն անհավանական ֆուտբոլիստ է, ով երկար ժամանակ արտասովոր բաներ է անում։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է։ Չգիտեմ, արդյոք նա այս պահին լավագույնն է աշխարհում, բայց նա, անկասկած, լավագույններից մեկն է և լրջորեն պայքարում է «Ոսկե գնդակի» համար»,- Անտոնիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Անտոնիի «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը հայտնվեցին 2022 թվականի ամռանը, երբ բրազիլացի ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Այաքսում»։