«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է 20-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեի «Պալմեյրաս» տեղափոխության մասին։
Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, բրազիլական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի դիմաց կատալոնական թիմին վճարել է 25 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Բետիսում»։
«Ակումբը Վիտոր Ռոկեին հաջողություն է մաղթում ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- ասվում է «Բլաուգրանայի» տարածած հաղորդագրության մեջ։
Ռոկեն «Բարսելոնա» է տեղափոխվել «Ատլետիկո Պարանաենսեից» 2024 թվականի հունվարին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 մլն եվրո։