«Չելսիի» ֆուտբոլիստով հետաքրքրված է «Լիվերպուլը»

«Չելսիի» պաշտպան Լևի Կոլվիլը կարող է տեղափոխվել անգլիական այլ ակումբ։ Ինչպես հայտնում է Rousingthekop-ը, «Լիվերպուլը» մտադիր է պայմանագիր կնքել 22-ամյա ֆուտբոլիստի հետ։

Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները երկար ժամանակ հետևում են ֆուտբոլիստի զարգացմանը և ցանկանում են ամռանը «Չելսիին» առաջարկ անել պաշտպանի տրանսֆերի համար։

Այս մրցաշրջանում Կոլվիլը մասնակցել է «Չելսիի» 25 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը։