«Միլանի» վինգեր Քրիստիան Պուլիշիչը մոտ է իտալական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագիրը պետք է ստորագրվի մոտ ժամանակներս։ Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը, իսկ 26-ամյա ամերիկացու աշխատավարձը յուրաքանչյուր մրցաշրջանում կբարձրանա չորսից հինգ միլիոն եվրոյով։
Պուլիշիչը «Միլանում» հանդես է գալիս 2023 թվականից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «ռոսոներիների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։