Սանդրո Տոնալին` իր կատարած խաղադրույքների ու դրանց հետևանքների մասին

«Նյուքասլի» իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին հարցազրույց է տվել La Republica-ին և պատմել է իր կատարած խաղադրույքների ու դրանց հետևանքների մասին։

«Ես չեմ հիշում իմ կատարած առաջին խաղադրույքը։ Սա սովորություն է դարձել 17-18 տարեկանում։ Եթե ես երբևէ իմանայի, որ սա կախվածություն է դառնալու, զերծ կմնայի սրանից։

Ֆուտբոլային դաշտից հեռու այդ ամիսներին ես շատ ժամանակ անցկացրեցի հոգեբանի հետ։ Նրա գործն էր ինձ հասկացնել, թե ինչպես եմ ես հայտնվել այդ իրավիճակում: Սովորաբար դա հասկանում ես, երբ ինչ-որ բան կորցնում ես՝ ընտանիք, աշխատանք, փող։

Ես չկարողացա կոնկրետ դեղամիջոցներ ընդունել, քանի որ դրանց 95%-ի դեպքում հակադոպինգի թեստը դրական կլիներ, ուստի ամեն բան անորոշ էր։ Հոգեբանի և հոգեբույժի հետ շփումը ամիսներ տևեց:

Առաջին երկու ամիսներին կտրվեցի բոլորից, հետո վերադարձա կյանք, ամեն օր մարզվեցի ու հասկացա, որ վճարում եմ արածիս համար։ Հիմա ամեն բան լավ է, ես առաջ եմ նայում», – ասել է իտալացի կիսապաշտպանը, ով այժմ հանդես է գալիս անգլիական «Նյուքասլում»։