Հունվարին մամուլը պաշտպան Ռոնալդ Արաուխոյին ակտիվորեն կապում էր «Յուվենտուսի» հետ։ Սակայն ուրուգվայցին ոչ միայն մնաց «Բարսելոնայում», այլև երկարաձգեց պայմանագիրը մինչև 2031 թվականի կեսերը։
Վերջին հանդիպումներում Արաուխոն պահեստայինների նստարանին անցկացրել է 90 րոպե։ Այս ֆոնին «Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրվել 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություներով, ինչպես հաղորդում է TodoFichajes-ը:
Աղբյուրը նշում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Յուվենտուսը» կարող է փորձել ձեռք բերել Արաուխոյին։ Պաշտպանի նոր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ներառում է 65 միլիոն եվրոյի գնման տարբերակ:
Սա այն նվազագույնն է, որի դիմաց կատալոնացիները պատրաստ են վաճառել ֆուտբոլիստին։