Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Ռեալ-Սոսյեդադի» դեմ առաջին խաղում (1։0)։

Ինչպես հայտնում է AS-ը, ֆուտբոլիստը վնասել է ազդրը և կարող է բաց թողնել 3-4 շաբաթ։ Նշվում է, որ այսօր ֆուտբոլիստը բուժզննում կանցնի վնասվածքի լրջությունը պարզելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։