Մադրիդի «Ռեալը» հայտնել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ բաց թողնել Վինիսիուս Ժունիորին

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Վինիսիուս Ժունիորին վաճառել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկին, հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները դեմ չեն լինի Վինիի հեռանալուն, եթե նրա դիմաց ստանան ռեկորդային 240 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։