«Ռեալը» կարող է «Արսենալի» առաջատարներից մեկի համար վճարել 80 միլիոն եվրո

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան կարող է տեղափոխվել Լա Լիգա։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»։ Սալիբայի հնարավոր տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո։ Ֆրանսիացու գործող աշխատանքային պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է 2027 թվականի հունիսի վերջին։

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 25 հանդիպում, դառնալով՝ երկու գոլի հեղինակ։