Պեպ Գվարդիոլա․ «Այդ «Սիթին» անկասելի էր»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գնահատել է թիմի խաղն այս մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիները» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում միայն չորրորդն են և դուրս են մնացել Չեմպիոնների լիգայից։

«Այս մրցաշրջանում մենք երբեք ավելի լավը չենք եղել քան այն ժամանակվա «Սիթին»: Այդ «Սիթին» այնքան լավն էր… Այդ «Սիթին» անկասելի էր։ Բայց մենք կվերադառնանք»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Քաղաքացիները» սեփական դաշտում 0։2 հաշվով պարտվեցին առաջնության առաջատար «Լիվերպուլին»։