Նոր տեղեկություն Վիկտոր Օսիմհենի ապագայի վերաբերյալ

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն մեկնաբանել է հարձակվող Վիկտոր Օսիմհենի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» ամառային հնարավոր տեղափոխության մասին լուրերը:

«Օսիհենը բաց է «Մանչեսթեր Յունայթեդի» և այլ ակումբների հետ բանակցությունների համար։ Բայց կրկին, դա չի որոշվի փետրվարին, քանի որ ամեն ինչ կախված կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» բյուջեից:

Օսիմհենի համար առանցքային է աշխատավարձի ներկայիս պայմանները պահպանելը»,- Ռոմանոյի խոսքը մեջբերում է MSN-ը։

«Նապոլիի» հետ իր պայմանագրով Վիկտոր Օսիմհենը մեկ մրցաշրջանում ստանում է մոտ 10 միլիոն եվրո (մամուլի տվյալներ): 26-ամյա նիգերիացին այժմ վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»: