«Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմն ուժեղացնելու տարբերակներ է ուսումնասիրում: Վերջին օրերին մամուլն ակտիվորեն կապում է «կարմիր սատանաներին» հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ։
«Մանչեսթեր Յունայթեդը» «Նապոլիին» առաջարկում է հարձակվողների փոխանակում հավելյալ գումարով, հաղորդում է Calcio Mercato-ն: Պրեմիեր լիգայի ակումբը պատրաստ է Ռասմուս Հոյլունդին և հավելյալ 40 միլիոն եվրո տալ Օսիմհենի դիմաց։
26-ամյա Վիկտոր Օսիմհենն այս մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Գալաթասարայում»: Ինչ վերաբերում է 22-ամյա Հոյլունդին, ապա նա երկրորդ մրցաշրջանն է խաղում «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն չի արդարացրել սպասելիքները։