«Միլանի» եզրային պաշտպան Թեո Էրնանդեսի ապագան դեռ հայտնի չէ։ Ըստ մամուլի՝ ֆրանսիացու բանակցությունները «Միլանի» հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ փակուղի են մտել, որից կարող են օգտվել մյուս թոփ-ակումբները։
Transfer News Live-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Թեո Էրնանդեսին ձեռք բերելու տարբերակը: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ֆրանսիացուն վերադարձնել իր շարքերը։
Թեո Էրնանդեսի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները 27-ամյա ֆուտբոլիստին գնահատում են 50 մլն եվրո։