Էդգար Թորոսյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը:
Էդգար Թորոսյանը (ՈւԵՖԱ-ի մարզչական PRO արտոնագիր) 2023 թվականին գլխավորել է «Շիրակ», 2022-ին և 2018-ին Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբները։
Մասնագետը 2024 թվականի հուլիսից «Ալաշկերտի» մարզչական շտաբում է և զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը։