Արնե Սլոտ․ «Դեռ երկար ճանապարհ կա անցնելու»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակը (2։0)։

«Այո, ինձ դուր եկավ այն, ինչ տեսա, չնայած կան բաներ, որոնք կարող ենք բարելավել։ Մենք իսկապես լավ խաղացինք, ոչ միայն ֆուտբոլիստները, ովքեր սկսեցին, այլ նաև նրանք, ովքեր դուրս էին եկել պահեստայինների նստարանից։

Դեռ երկար ճանապարհ կա անցնելու՝ տասը խաղ։ Մենք ունենք Պրեմիեր Լիգայի միայն մեկ խաղ մարտին, իսկ հետո, իհարկե, գավաթի եզրափակիչը և միջազգային ընդմիջումը և երկու կարևոր խաղ ՊՍԺ-ի դեմ, այնպես որ մենք կենտրոնացած չենք երկարաժամկետ հեռանկարի վրա։

Ես գիտեմ, և ֆուտբոլիստները գիտեն, թե որքան դժվար է լինելու Չեմպիոնների Լիգան։ Նրանք նույն մարզավիճակում են, ինչ մենք, դժվար թե պարտվեն։ Երկու թիմերի համար էլ բարդ խնդիր է լինելու»,- Սլոտի խոսքերն է մեջբերում BBC-ն։