Անտոնին կկարողանա մասնակցել Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը

«Բետիսի» վինգեր Անտոնին կկարողանա մասնակցել Լա Լիգայի 26-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը։

Կարմիր քարտը, որը բրազիլացին ստացել էր «Խետաֆեի» հետ խաղի վերջնամասում, չեղյալ է հայտարարվել, հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ «Բետիս» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա մարտի 1-ին Սևիլիայի «Բենիտո Վիլամարին» մարզադաշտում։

Անտոնին «Բետիսին» է միացել այս տարվա հունվարի 25-ին։ Իսպանական ակումբը 24-ամյա վինգերի հետ պայմանագիր է կնքել մինչև մրցաշրջանի ավարտը։