Վրաստան – Հայաստան հանդիպման բոլոր տոմսերը սպառված են

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի հավաքականը հանդիպելու է Վրաստանի հավաքականին:

«Դինամո Արենայում» կայանալիք հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել էր այսօր կեսօրին: Ինչպես հայտնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնակսն էջը, տոմսերը ամբողջությամբ սպառված են։
Հիշեցնենք, որ երկու հավաքականների միջև առաջին խաղը կանցկացվի մարտի 20-ին՝ Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մարտի 23-ին, «Դինամո Արենայում»: