«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունսը խուսափել է վիրահատությունից, սակայն սպասվում է, որ ապագայում կվերադառնա խաղադաշտ։ Այս մասին խոսել է գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
«Սթոունսը ազդրի վիրահատության կարիք չի ունենա։ Սթոունսի ապաքինումը կտևի 8-10 շաբաթ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Ջոն Սթոունսը ազդրի վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպման սկզբում։ 30-ամյա անգլիացին չի կարողացել շարունակել խաղը «Լոս Բլանկոսի» վինգեր Վինիսիուս Ժունիորի հետ բախվելուց հետո։