Մոյզե Քինը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

«Ֆիորենտինայի» հարձակվող Մոյզե Քինը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

Ինչպես հայտնում է Tuttomercatoweb-ը, Լոնդոնի «Արսենալը» և «Թոթենհեմը» հետաքրքրված են Քինի ծառայություններով, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, և «Ասթոն Վիլան» նույնպես պատրաստ է պայքարել իտալացու համար։

«Ֆիորենտինան» հարձակվողի համար կպահանջի 52 միլիոն եվրո՝ այսքան է նրա պայմանագրով նախատեսված գնման կետը։

Մոյզե Քինը միացավ «մանուշակներին» անցած ամառ՝ տեղափոխվելով «Յուվենտուսից»։