Մոհամեդ Սալահը խոսել է «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորության մասին

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը խոսել է 2024/25 մրցաշրջանի ավարտին «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորության մասին։

«Ոսկե գնդակ»․ Դե, ես կցանկանայի հաղթել այդ ամենը։ Նախ, եկեք կենտրոնանանք Պրեմիեր Լիգայում, Չեմպիոնների Լիգայում հաղթելու վրա, իսկ հետո կտեսնենք», – Սալահի խոսքերն է մեջբերում լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Սալահը ակումբի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 30 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։