Մատեո Կովաչիչը կարող է տեղափոխվել Լա Լիգա

Մադրիդի «Ատլետիկոն» սկսել է քայլեր ձեռնարկել հաջորդ ամառ «Մանչեսթեր Սիթիի» 30-ամյա կիսապաշտպան Մատեո Կովաչիչին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի համաձայն՝ խորվաթ ֆուտբոլիստի պոտենցիալ տրանսֆերային գումարը կարող է կազմել 30 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Կովաչիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։