«Լիվերպուլը» դիտարկում է այս ամառ «Ատալանտայի» 27-ամյա վինգեր Ադեմոլա Լուկմանին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Sky Sport.ch-ը։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները նիգերիացի ֆուտբոլիստին տեսնում են որպես 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահին փոխարինող։ Լուկմանի շրջապատն արդեն կապեր է հաստատել «Լիվերպուլի» հետ։
Ընդգծվում է, որ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Արսենալը» և Սաուդյան Արաբիայի ակումբները։
Այս մրցաշրջանում Լուկմանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։