Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Ինտերը» ընդունեց «Լացիոյին»։
Հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ «Ներաձուրիների» կազմից աչքի ընկան Մարկո Արնաուտովիչը և Հական Չալհանօղլուն։
Նշենք, որ «Ինտերի» կազմում հանդիպմանը չմասնակցեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Այսպիսով, «Ինտերը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ։