ԱՄՆ-ում կայացավ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների Գավաթի 1/16-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումը, որում «Ինտեր Մայամին» սեփական սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Սպորտինգ Կանզաս Սիթիին»։
«Ինտեր Մայամիի» աստղային հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Լուիս Սուարեսը մեկական գոլ խփեցին։ Ուրուգվայցին նաև դարձավ գոլային փոխանցման հեղինակ, ինչպես և նրա թիմակից Ժորդի Ալբան։
Հիշեցնենք, որ առաջին խաղը նույնպես ավարտվել էր «Ինտեր Մայամիի» հաղթանակով (1։0)։