«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ատլետիկոյի» հետ ոչ-ոքիի մասին (4։4), որտեղ իր թիմը բաց թողեց հաղթանակը վերջին րոպեներին։
«Ես հիասթափված եմ արդյունքից, քանի որ նայելով մեր խաղին երկու գոլ բաց թողնելուց հետո։ Մենք շատ հնարավորություններ ստեղծեցինք։ Վերջին մի քանի րոպեներին գոլ խփելու չափազանց շատ հնարավորություններ բաց թողեցինք։
Մենք մեծ հնարավորություններ ունեինք հաղթելու։ Պետք է խոսենք թիմի հետ մեր բաց թողած գոլերի մասին։ Հուսով եմ՝ թիմը կարող է ուղղել այսօրվա սխալները։ Կարծում եմ՝ մենք երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, և նրանք դեռ աճելու տեղ ունեն»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին՝ Մադրիդում։