«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է դառնալ իսպանական «Վալենսիայի» բաժնետերը։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Ըստ աղբյուրի՝ ակումբի ներկայիս սեփականատեր Պետեր Լիմը, ով ֆուտբոլիստի մտերիմ ընկերն է, ինչպես նաև մի քանի ընկերությունների գործընկեր և պորտուգալացու իմիջային իրավունքների սեփականատերը, մտադիր է Ռոնալդուին վաճառել ակումբի բաժնետոմսերը։
Նշվում է, որ Լիմը ցանկանում է ավարտել բաժնետոմսերի վաճառքը մինչև այս մրցաշրջանի ավարտը, իսկ թիմը ձեռք բերելու հարցում հետաքրքրված է անձամբ Ռոնալդուն։ Բացի այդ, որոշ ծախսեր կարող են հոգալ Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամները, որոնք կապված են թագավորական ընտանիքի հետ։
Այս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։