COPA DEL REY. «Բարսելոնան» և «Ատլետիկոն» գերգոլառատ խաղում չպարզեցին հաղթողին 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ատլետիկոյին»։

Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 4։4 հաշվով։

Դիեգո Սիմեոնեի թիմը հանդիպման առաջին րոպեին Խուլիան Ալվարեսի գոլի շնորհիվ բացեց խաղի հաշիվը, իսկ ընդամենը րոպեներ անց Անտուան ​​Գրիզմանը հաշիվը դարձրեց 2։0։ «Բարսելոնան» առաջին խաղակեսում պատասխանեց Պեդրիի, Պաու Կուբարսիի և Ինիգո Մարտինեսի գոլերով։

Երկրորդ կեսում կատալոնական ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հաշիվը դարձրեց 4։2, սակայն խաղավարտին մադրիդյան թիմը կարողացավ խուսափել պարտությունից՝ Մարկոս Լյորենտեի և Ալեքսանդր Սորլոտի գոլերի շնորհիվ։

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին՝ Մադրիդում։