Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Ռեալ-Սոսյեդադի» դեմ առաջիկա առաջին խաղի սպասելիքներով։
«Միշտ դժվար է եղել խաղալ «Ռեալ-Սոսյեդադի» դեմ։ Սա կարևոր կիսաեզրափակիչ է բոլորի համար։ Շատ լարված առաջին հանդիպում է լինելու և հետաքրքիր։ «Ռեալ-Սոսյեդադը» լավ է խաղում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Լեգանեսին» (3։2), իսկ «Ռեալ-Սոսյեդադը»՝ «Օսասունային» (2։0)։ Ապրիլի 1-2-ը կկայանան կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները։