«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կմնա ամերիկյան թիմում և կարիերան կավարտի MLS-ում։ Այս մասին հայտնել է լրագրող և ESPN AR-ի ինսայդեր Կլաուդիոն X սոցիալական ցանցում։
Աղբյուրի համաձայն՝ չնայած Մեսսիի՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին լուրերին, արգենտինացին մտադիր չէ հեռանալ «Ինտեր Մայամիից»։ Նշվում է, որ մոտ ապագայում դիտարկվում է «Ինտեր Մայամիի» և «բլաուգրանայի» միջև ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Մեսսին «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր է կնքել 2023 թվականի ամռանը։ Նրա ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։