«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան նշել է բոլոր ժամանակների իր սիրելի հինգ ֆուտբոլիստների անունները։
Ըստ Sportskeeda-ի՝ «Բլաուգրանայի» նախկին կիսապաշտպանն ընտրել է Պեպ Գվարդիոլային, Չավիին, Դավիդ Սիլվային, Սանտի Կասորլային և Միքայել Լաուդրուպին։
Անդրես Ինյեստան «Բարսելոնայի» համակարգում է եղել 1996-ից 2018 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 674 հանդիպում՝ դառնալով 57 գոլի և 136 գոլային փոխանցման հեղինակ։
Իսպանիայի հավաքականի կազմում Ինյեստան երկու անգամ հաղթել է Եվրոպայի և աշխարհի առաջնությունում։