«Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը պատասխանել է մյունխենյան ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին հարցին։
«Եթե նույնիսկ դուք՝ լրագրողներդ չգիտեք, ապա ինչպե՞ս ես կարող եմ իմանալ»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
Այս մրցաշրջանում «Բավարիայի» կազմում Թոմաս Մյուլերը մասնակցել է 24 խաղի՝ խփելով 6 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։