Բեն Դոուսոնը և Դենի Ալքոկը, ովքեր եղել են «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյի շտաբում, հեռացվել են ակումբից: Այս մասին անգլիական ակումբը հայտնել է իր պաշտոնական կայքում։
Մասնագետների հեռացումը տեղի է ունեցել ակումբի վատ արդյունքներից հետո։ «Աղվեսները» շնորհակալություն են հայտնել մարզիչներին ակումբում կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրանց ապագայում։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Լեսթերը» 26 խաղում վաստակել է 17 միավոր և զբաղեցնում է աղյուսակի նախավերջին՝ 19-րդ տեղը։ Հաջորդ հանդիպումը Վան Նիստելռոյի սաները կանցկացնեն փետրվարի 27-ին՝ «Վեսթ Հեմի» դեմ։