«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է հիմնական կազմի թեթևացում կատարել: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Քաղաքայինները» ծրագրում են ամռանը բաժանվել միանգամից յոթ խաղացողներից:
Ակումբն արդեն տեղեկացրել է խաղացողներին։ Նրանք ստիպված կլինեն թիմ փոխել ամառային տրանսֆերային պատուհանի առաջին օրերին։ Խոսվում է, որ այդ թվում են Էդերսոնը, պաշտպան Ջոն Սթոունսը և կիսապաշտպաններ Մատեո Կովաչիչը, Իլկայ Գյունդողանը, Բերնարդո Սիլվան, Ջեկ Գրիլիշը և Կևին Դե Բրույնեն։
Այս ձևով Խոսեպ Գվարդիոլան նախատեսում է ազատվել այն խաղացողներից, ովքեր, նրա կարծիքով, այլեւս չեն կարողանա վերադառնալ իրենց նախկին մակարդակին։