«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը հայտնվել է եվրոպական երկու սուպերակումբների տեսադաշտւմ։ Խոսքը «Ռեալի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի մասին է։
Սակայն, ինչպես սոցցանցերում հայտնել է ինսայդեր Ֆերան Մարտինեսը, ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը հասկացրել է, որ «Բլաուգրանաները» բաց չեն թողնի իրենց աստղին։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «Բարսելոնան» մոտ է Լամինի պայմանագիրը երկարաձգելուն։
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի կեսերը։ Կողմերի միջեւ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։ Այս մրցաշրջանում Յամալը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։