Պեպ Գվարդիոլան` Կևին Դե Բրույնեի ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի ապագայի մասին։

«Դե Բրույնեն բացառիկ ֆուտբոլիստ է, նա եղել է, կա և, հուսով եմ, կլինի։ Այն, ինչ տեղի կունենա Դե Բրույնեի ապագայի հետ հիմնականում կախված է նրանից և ակումբից»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է City Xtra-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Քաղաքայինները» բելգիացի ֆուտբոլիստին հայտնել են, որ չեն երկարաձգելու նրա պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ ամառ։

33-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։